Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից
23.03.2013 | 15:18

Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոխարինել է Իվան Վոլինկինը, որ մինչ նշանակումը ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր, իսկ 2007-ին աշխատել է Վրաստանի ՌԴ դեսպանատանը և վտարվել երկրից` ընդվզում կազմակերպելու մեղադրանքով: Արդեն նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում կհիշեն իր սկանդալային հայտարարություններով, որ հայերի ինքնությունը պահպանվել է ռուսների շնորհիվ և Ռուսաստանը չլիներ, Հայաստանն էլ չէր լինի:

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ